Փրկարար ծառայությունը մարտի 5-ին, ժամը 16.56-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Արցախի պողոտայի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ սենյակի մահճակալին հայտնաբերել 63 տարեկան կնոջ դի:




























