Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն կարծում է, թե Ֆրանսիան եւ նրա նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող են գլխավորել Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացը:

Այդ մասին նա հայտարարել է ֆրանսիական Europe 1 ռադիոկայանի ուղիղ եթերում: «Ուկրաինայի եւ ուկրաինացիների համար ամենակարեւոր եւ պատմական հարցերից մեկը, որ լուծվելու է եվրոպական քաղաքական էլիտայի կողմից, նրա եվրոպական ապագան է: Քաղաքական անհրաժեշտությունն ու այսօրվա իրավիճակը պահանջում է Ուկրաինայի եվրաինտեգրումը: Ես կցանկանայի, որ Ֆրանսիայի նախագահը կանգներ այդ գործընթացի գլխին, եւ դա լիներ նրա քաղաքական ծրագրի մասերից մեկը: Քանի որ դա բխում է թե Եվրոպայի, թե Ուկրաինայի շահերից»,- ասել է Յուշչենկոն:

Հավելենք, որ Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնել ասոցացման համաձայնագիրը կնքել հնարավորինս շուտ, նախքան ընտրությունները: