Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն կարծում է, թե Վլադիմիր Պուտինը երկու ֆոբիա ունի՝ միջազգային հանրության արձագանքը եւ սեփական ժողովրդի արձագանքը:
«Մենք պետք է միջոցներ գտնենք՝ նրան ճնելու համար: Պուտինը վախենում է երկու բանից՝ միջազգային արձագանքից եւ սեփական ժողովրդի արձագանքից»,- ասել է Ուկրաինայի նախկին նախագահը ֆրանսիական Europe 1 ռադիոկայանի ուղիղ եթերում:
Նրա կարծիքով, Պուտինը ցանկանում է վերականգնել կայսրությունը, նոր ԽՍՀՄ-ը, որը կոչվելու է Ռուսաստան: «Դա կպչուն, ֆանատիկ ծրագիր է»,- ընդգծել է Յուշչենկոն: Որպես հիմնավորում նա վերհիշել է Պուտինի վերջին հայտարարություններից մեկը, թե «նրա համար ամենամեծ ողբերգությունը ԽՍՀՄ փլուզումն էր»:
Յուշչենկոն նաեւ նշել է, թե Ղրիմի անջատման հարցը նույնիսկ չի էլ կարող դրվել:




























