ԵՄ-ն սառեցրել է ուկրաինացի 18 նախկին պաշտոնյաների ակտիվները, որոնց կասկածում են պետական ունեցվածքի ապօրինի յուրացման մեջ: ԵՄ խորհրդի փոխանցմամբ, ցանկը հրապարակվելու է մարտի 6-ին:
Այժմ սահմանափակող միջոցառումները գործելու են մեկ տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Ուկրաինայի 18 քաղաքացիների դեմ ֆինանսական պատժամիջոցներ էր ներդրել Ավստրիան:
Այն ժամանակ ցանկում ընդգրկվել էին Վիկտոր Յանուկովիչը, նրա որդին, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, ՆԳ նախարար Զախարչենկոն, այլ պաշտոնատար անձինք:




























