Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը(ՎԶԵԲ)  Ուկրաինայի տնտեսության մեջ մինչեւ 2020թ.-ը 5 մլրդ եվրո կներդնի: Այդ մասին հաղորդվում է բանկի կայքում:

«Ներդրումների գումարը կարող է ավելի շատ լինել, եթե թույլ տան տնտեսական պայմանները»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

ՎԶԵԲ-ը համարում է, որ Ուկրաինան ներդրողների վստահությունը վերականգնելու համար պետք է մակրոտնտեսական կայունացման ծրագիրը համաձայնեցնի ԱՄՀ-ի հետ եւ հաղթահարի մասշտաբային կոռուպցիան:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ ՎԶԵԲ-ը մտադիր է սերտ համագործակցել Ուկրաինայի իշխանությունների հետ: