Ճապոնիայում 267 հազար մարդ առաջվա պես չի կարողանում իր տուն վերադառնալ  2011թ.-ի մարտի 11-ի ցունամիից երեք տարի անց, հաղորդվում է վերականգման խնդիրներով նախարարության հաշվետվությունում:

Փաստաթղթի համաձայն՝ մարդիկ բնակվում են ժամանակավոր բնակարաններում, հարազատների կամ ընկերների մոտ: Մեծմասնությունը ստիպված է եղել փոխել բնակության վայրը, սակայն մնացել է նույն նահանգում: Բացառություն է կազմում Ֆուկուսիմա նահանգը, որի 47 հազար բնակիչ գերադասել է լքել այն ու հաստատվել այն շրջաններում: Միյագի եւ Իվատե նահանգներում այդ թիվը կազմում է 7000 եւ 1000 մարդ համապատասխանաբար:

Նախապես ծրագրվում էր, որ երկու տարի անց բոլորը կարող են իրենց տները վերադառնալ, կամ վերակառուցված բնակարաններ, մունիցիպալ բնակարաններ:

Ինչպես հաղորդում են, ձգձգումը պայմանավորված է նրանով, որ միշտ չէ, որ հաջողվում է արագ համապատասխան վայր գտնել մունիցիպալ կամ անհատական բնակարանի շինարարության համար: Որոշ քաղաքներում բնակիչներն ընդհանուր համաձայնության չեն եկել, եւ դա նույնպես դանդաղեցնում է գործընթացը:

Ընդհանուր առմամբ ծրագրված է 29.5 հազար մունիցիպալ տների շինարարություն: Այսօր կառուցվել են ավելի քան 1000-ը, ինչը կազմում է ամբողջի 3 տոկոսը: Եւս 8000-ը շինարարության փուլում են, նշվում է հաշվետվությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: