Եթե Ռուսաստանը զորքերը մտցնել ոչ միայն Ղրիմ, այլ Ուկրաինայի նաեւ այլ հատվածներ, ապա պատերազմն անխուսափելի կլիներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Արեւելյան Եվրոպա» հետազոտական կենտրոնի առաջատար մասնագետ Մարիուս Լաուրինավիչիուսը:

Նրա համոզմամբ՝ ելնելով հենց Ռուսաստանի շահերից, ռուսական իշխանությունների արդի գործողությունների տրամաբանությանը դժվար է հետեւել: «Ես շատ եմ կասկածում, որ ոչ միայն ռուսական բանակը, այլ նաեւ հենց ինքը Ռուսաստանը որպես պետություն, այսօր բավական հզոր են նման պատերազմի համար:  Պետք է հաշվի առնել նաեւ, ուր ուկրաինական բանակը Եվրոպայում խոշորագույններից մեկն է»,- կարծիք է հայտնել Մարիուս Լաուրինավիչիուսը:

Նա հավելել է, որ պետք է հաշվի առնել որ միայն ռազմական ուժը, այլ նաեւ այն, թե ինչ նշանակություն կունենար Ռուսաստանի համար տնտեսական ու քաղաքական տեսակետից, մեկուսացման եւ այլնի տեսակետից: Փորձագետի կարծիքով՝ եթե դատենք, ելնելով Ռուսաստանի շահերիցմ դժվար է պատկերացնել, ինչպես կարող էր ռուսական կողմն Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսել:

«Երկրում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները թույլ են տալիս պնդել, որ պատերազմը հայտարարված է, քանի որ եթե պետությունն օրինականացնում է իր զորքերի մուտքը մեկ այլ ինքնիշխան պետություն, այլ կերպ դա հնարավոր չէ անվանել: Նշանակում է, Ռուսաստանն Ուկրաինային պատերազմ է հայտարարել, բայց չի սկսել այն»,- ընդգծել է Մարիուս Լաուրինավիչիուսը: