Բրիտանական Gem Diamonds ընկերությունը ավելի քան 160 կարատանոց երկու ադամանդների վաճառքից  13.4 մլն դոլար է ստացել: Թանկարժեք երկու քարերն էլ(162.02 կարատ եւ 161.31 կարատ քաշով) հայտնաբերվել են Letseng հանքավայրում Լեսոտոյում, եւ իրացվել են համապատասխանաբար 11.1 մլն ու 2.4 մլն դոլարի դիմաց:

Մեկ կարատի դիմացմիջին գինը կազմել է 68.7 հազար դոլար եւ 14.64 հազար դոլար: Letseng-ի ադամանդների միջին գինը նախորդ եռամսյակում կազմել է 2533 դոլար մեկ կարատի դիմաց: Letseng հանքավայրը ձեռք է բերվել De Beers-ից 2006թ.-ին 118.5 մլն դոլարի դիմաց, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Գնահատել ադամանդը բավական բարդ խնդիր է: Ամեն խոշոր թանկարժեք քար ինքնատիպ է, յուրաքանչյուրի հետ երկար պատմություն կա կապված: Գինը կրում է տեսական բնույթ՝ հազվագյուտ ադամանդները հաճախ չէ, որ աճուրդներում են հայտնվում: