NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում կնոջ  մահվան դեպքի մասին:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքը գրանցվել է մարտի 4-իւն «էյր-Արմենիա» ընկերության ինքնաթիռում՝ Մոսկվա-Երեւան չվերթում:

Նա տեղեկացրեց, որ մահացած կինը ազգությամբ հայ էր, 45 տարեկան: Նա քաղցկեղով հիվանդ էր, գտնվում էր հիվանդության վերջին փուլում, գնացել էր Ռուսաստան՝ բուժման նպատակով, բայց, տեսնելով, որ հույս չկա, վերադառնում էր Հայաստան: «Մահամերձ վիճակում է եղել,

ծայրահեղ ծանր, ամուսինը եւ տղան ուղեկցել են նրան, բժշկական թղթերն էլ նրանց մոտ են եղել»,- ասաց Նելլի Չերչինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում  մարտի 4-ին միջին տարիքի մի կին, մահացել է: Ականատես ուղեւորների հավաստմամբ՝ կինը վատ է զգացել եւ կարճ ժամանակ անց մահացել է: Հանգամանքները պարզվում են: