Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե Ղրիմում չկան ռուսաստանյան զորքեր: Ինտերնետում հայտնված ռուսական ռազմական տեխնիկայի լուսանկարները նա սադրանք է որակել, իսկ առանց տարբերակիչ նշանների զինծառայողների հետ հարցազրույցի տեսագրությունը՝ անհեթեթություն:
Ավելի վաղ լուսանկարներ էին հայտնվել, որտեղ հստակ երեւում էին 21-րդ տարածաշրջանի համարանիշներով մեքենաներ, նաեւ համազգեստով անձինք, ովքեր հայտնում են, որ Ռուսաստանից են:
Հարցին,թ ե որտեղից են Ղրիմում հայտնվել «Տիգր» եւ «Ռիս» զրահամեքենաները, Պնախարարը հայտնել է, թե «գաղափար չունի»:
Նշենք, որ երեկ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել, թե լավ զինված ու զինվորական համազգեստով անձինք «տեղի ինքնապաշտպանական ուժերն են»:




























