Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Ջեմիլեւը խոստովանել է, որ իր համար բարդ է զսպել հայրենակիցներին՝ հայրենի հողը պաշտպանելու ցանկությունից:
«Ղրիմի թաթարները սպասողական դիրք են բռնել: Մենք հասկանում են, որ զավթիչ ուժերին միայն առիթ է պետք ավելի ակտիվ գործողություններ սկսելու համար»,- ասել է նա Կիեւում կայացած ճեպազրույցում:
Ընդ որում, Ջեմիլեւը կարծում է, թե խաղաղությունը Ղրիմում փխրուն է եւ ցանկացած պահի կարող են խնդիրներ ծագել: Նա մեծ հույս է կապում միջազգային կառույցների վրա՝ հակամարտության լուծման ուղղությամբ: Նա նշել է, թե ցանկացած նորմալ քաղաքացի, երբ այլ պետության զինվորը մտնում է իր հող, ցանկանում է ադեկվատ պատասխանել:




























