ԱՄՆ-ի յուրաքանչյուր 10-րդ բնակիչ HTML-ը համարում է հիվանդություն, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով Vouchercloud պորտալի հետազոտությունները: Փորձագետները հարցում են անցկացրել 18 եւ բարձր տարիքի մոտ 2.4 հազար ամերիկացու շրջանում:

Հարցվողներին ցույց են տվել տեխնիկական եւ որ տեխնիկական տերմինների ցուցակ, խնդրել են ընտրել ճիշտ սահմանումները: Մասնակիցները տեղյակ չէին, որ ստուգում են հենց տեխնիկական հասկացությունների վերաբերյալ գիտելիքները, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

18 տոկոսը հայտարարել է, որ Blu-ray-ը ծովային կենդանի է: Եւս 23 տոկոսը վստահություն են հայտնել, որ MP3-ը ռոբոտ է «Աստղային պատերազմներից»: 12 տոկոսի կարծիքով USB-ն եվրոպական երկրի անվանման հապավում է:

Հարցվածների 27 տոկոսը համարում է, որ գիգաբայթը միջատ է Հարավային Ամերիկայից: Վերջապես, 42 տոկոսը համոզված է, որ մայր պլատան զբոսանավի տախտակամած է նշանակում: