Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 24-ամյա Մուշ Բ.-ն եւ Ձորաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արծրուն Հ.-ն մեղադրվում են Ջուլիետա Մ.-ին փախցնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Մուշը եւ Արծրունը, նախնական համաձայնության գալով, բռնության գործադրկմամբ գրկել են Ջուլիետային եւ նրա կամքին հակառակ նստեցրել են Արծրունի մեքենան` տանելով Երեւանի Թբիլիսյան խճուղի: Այս ընթացքում Ջուլիետան համոզել է Մուշին, որ կշարունակի շփվել նրա հետ, որից հետո նրանք աղջկան վերադարձրել են նույն վայրը:
Մուշ Բ.-ին եւ Արծրուն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է ազատազրկում 7-10 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 14-ին:




























