Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մարտի 5-ին տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված զորքերի մարտական պատրաստականության խնդիրներին:
ԼՂՀ Պն մամուլի ծառայությունից հայտնում են,թ ե նիստը վարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նիստին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամանատարները՝ իրենց տեղակալներով, գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարները, զինկոմիասարիատների, հրետանու, հակաօդային պաշտպանության, կապի, ինժեներական ծառայության, տեխնիկական եւ թիկունքային ապահովման, ռազմաբժշկական ծառայության եւ մյուս ոլորտների պատասխանատուները:
Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ներածական խոսքից հետո, որում նա անդրադարձ կատարելով տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ընթացիկ եւ հավանական զարգացումներին, խոսել է նաեւ քննարկվելիք թեմաների կարեւորության մասին եւ ներկայացրել օրվա աշխատակարգը, մեկնարկել են ռազմական խորհրդի պլանով նախատեսված զեկույցները:
Վերջում ռազմական խորհրդի նիստի արդյունքները ամփոփել է հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը: Մովսես Հակոբյանը, համարելով այն արդյունավետ եւ նպատակային, ներկա սպայակազմին հանձնարարել է հետագայում նշված ոլորտներում աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջնորդվել եւ հաշվի առնել այն ուղենշային եզրահանգումներն ու հետեւությունները, որոնք կատարվել են ռազմական խորհրդի հերթական նիստի ժամանակ:




























