Երազում սարսափներ տեսնող երեխաներն ավելի հաճախ են հասուն տարիքում հալյուցինացիաներ ունենում, հաղորդում է LiveScience-ը:

Մասնավորապես գիտնականներին հաջողվել է պարզել, որ շատ երեխաներ, ովքեր 2-9 տարեկան հասակում երազում սարսափներ են տեսել, 12 տարեկան սկսում էին ձայներ լսել ու այլ տեսակի հալյուցինացիաներ էին ունենում, հաղորդում է Gazeta.ru-ն: 

Այնուամենայնիվ, չնայած նրանք ուսումնասիրել են մոտ 7000 երեխայի՝ գիտնականները համոզված չեն, որ կարելի է խոսել սարսափների եւ հալյուցինացիաների միջեւ պատճառ-հետեւանքային կապերի մասին: Ավելի շուտ հաճախակի սարսափները վկայում են այն մասին, որ երեխան ի ծնե կամ արտաքին ազդակների ազդեցությամբ արդեն հոգեկան խանգարումներ ունի, որոնք տարիքի հետ սրվում են: