ԱՄՆ-ում սկսել են դեմքի սակավ մազածածկույթթվ մարդկանց մորուք փոխպատվաստել, հաղորդում է LiveScience-ը: Նման «ծառայությունն» առավել տարածված հիփսթերների շրջանում:
Հաղորդում են, որ դրա համար վերցնում են հենց մարդու գլխի մազերն արմատներով հանդերձ: Միեւնուն ժամանակ ճաղատ տղամարդիկ մորուքի համար ստպված են զոհել կրծքավանդակի մազերը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Հատկանշական է, որ լիարժեք մորուք ունենալու համար գործընթացը պետք է 10 ամիս տեւի, իսկ այդ ամենն կարժենա 7000 դոլար:



























