Սիմֆերոպոլում անհայտ անձինք առեւանգել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ռոբերտ Սերրիին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը, հաղորդում է «ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Սերրին հենց նոր հայտնեց, որ իր մեքենան Սիմֆերոպոլում արգելափակել են անհայտ, զինված եւ համազգեստավոր անձինք եւ ասել, թե իրենց հրամայված է նրան տանել օդանավակայան»,- ասել է Պերեբիյնիսը եւ հավելել. «Նա հրաժարվել է, այժմ նրան առեւանգել եւ փաստացի պատանդ են պահում»:
Ավելի ուշ լրագրող Ջեյմս Մեյթսը, ով գտնվել է դեպքի վայրում, հայտնել է, թե Սերրիին սրճարանում արգելափակել են կամուֆլյաժով տղամարդիկ, որոնց վրա Գեորգեւյան ժապավեններ են եղել:




























