ՆԱՏՕ-ն դադարեցնում է Ռուսաստան-ՆԱՏՕ առաջին միացյալ առաքելության ծրագրումը: Այդ մասին մարտի 5-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը եւ միջազգային իր պարտավորությունները: «Մենք դադարեցրել ենք Ռուսաստան-ՆԱՏՕ առաջին միացյալ առաքելության ծրագրումն ամերիկյան Cape Ray նավի ծովային էսկորտի վերաբերյալ, որը պետք է ոչնչացներ սիրիական քիմիական զենքը: Ցանկանում եմ նշել, որ դա չի ազդի քիմիական զենքի ոչնչացման վրա, սակայն Ռուսաստանը չի մասնակցի դրան»,- հայտարարել է նա:
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ամբողջովին վերանայվում է: Անձնական քաղաքացիական կամ ռազմական անձնակազմի որեւէ հանդիպում չի կայանալու: ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները որոշումներ կընդունեն հետագա հարաբերությունների վերաբերյալ ապրիլի սկզբին:
Ընդ որում կազմակերպությունը պատրաստ է շարունակել դեսպանների հետ հանդիպումները ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդր շրջանակներում:




























