Ռուսաստանի արտգործնախարարը Փարիզում լքել է բանակցությունները՝ այդպես էլ չմասնակցելով ուկրաինացի իր գործընկերոջ՝ Անդրեյ Դեշչիցայի հետ:

Ավելի վաղ Լավրովը բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարների հետ, հաղորդում է Reuters-ը:

Լքելով Ֆրանսիայի արտգործնախարարության շենքը՝ Լավրովը հայտարարել է, որ բանակցությունները շարունակվելու են մոտ օրերին, որպեսզի քննարկվեն իրավիճակի կայունացմանը եւ ճգնաժամը հաղթահարելուն օգնելու հնարավորություները: