Ուկրաինական գրիվնայի անկումը դժվար թե անմիջականորեն ազդի Ռուսաստանի տնտեսության ու ԱՊՀ-ն ներկայացնող աշխատանքային միգրանտների պահանջարկի վրա: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հայտնել է ռուս տնտեսագետ, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի շուկայական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գեորգի Օստապկովիչը: Նա նշել է, որ իրական հատվածում ռուսական տնտեսության կապը գրիվնայի հետ սահմանափակ է, իսկ քաղաքական ազդակները դժվար թե ազդեն Ռուսաստանի տնտեսության վրա:

Նշենք, որ 2014թ.-ի սկզբից գրիվնայի փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ Ուկրաինական միջբանկային արժությային բորսայում 10,9 տոկոսով նվազել էր՝ 9,3 գրիվնա մեկ դոլարի դիմաց:

Նա նշել է, որ դժվար թե Ուկրաինայում ստեղծված քաղաքական իրավիճակն ազդի Ռուսաստանի ֆոնդային շուկաների վրա: ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հայտարարությունից հետո այն մասին, որ զորքերը Ղրիմ մտցնել պարտադիր չէ, ռուսկական բորսաները հաղթահարեցին երկուշաբթվա անկման կեսը: Մարտի երեքին «ՌՏՍ» ինդեքսն անկում ապրեց 12 տոկոսով, «ՄՄՎԲ»-ի դեպքում՝ 10,1 տոկոսով: Իսկ մարտի 4-ին համապատասխանաբար ավելացան 6,17 եւ 5,22 տոկոսով:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցներին, ապա հետեւանքները կարող են ազդել սարքավորումներ ներկրողները: «Սակայն սրանք դեռ սովորական սպառնալիքներ են դիվանագիտական հայտարարությունների ֆոնի վրա սառը պատերազմի ոճով. մենք մեքենաներ չենք տրամադրի. մենք՝ գազ»,- նշել է Օստապկովիչը:

Խոսելով դոլարի հանդեպ ռուբլու անկման մասին՝ նա նշել է, որ շինարարական ոլորտի համար հետեւանքների մասին դեռ վաղ է խոսել: «Առայժմ անկումը 15-18 տոկոսի սահմաններում է 2013թ.-ի դեկտեմբերի համեմատ: Ծայրահեղ իրավիճակ չի ստեղծվի, նույնիսկ եթե ռուբլու անկումը հասնի 20-25 տոկոսի: Քիչ թե շատ վտանգավոր է 30-40 տոկոսը»,- նշել է նա: Այնուամենայնիվ նա հավելել է, որ 2014թ.-ի աշնանը ռուբլին կարող է կայունանալ 34-35 –ի մակարդակում մեկ դոլարի դիմաց: Իհարկե, երկարաժամկետ հեռանկարում չի սպասվում վերադարձ 2013թ.-ի հոկտեմբերի մակարդակին, երվ մեկ դոլարն արժեր 32 ռուբլի: