ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ չէր ակնկալում, թե Փարիզում Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպում կկայանա: «Ոչ մի սպասելիք»,- ընդգծել է նա:

«Ռուսաստանն ընտրություն է կատարել եւ մենք պարզ հայտարարել են, որ այդ ընտրությունը սխալ ենք համարում՝ զորքերը մտցնել Ղրիմ»,- հայտարարել է նա:

Քերիի խոսքով՝ ԱՄՆ-ը թույլ չի տա, որպեսզի Ուկրաինայի ինքնիշխանության խախտումն անպատասխան մնա:

Խոսելով Լավրովի հետ բանակցությունների մասին՝ Քերին նշել է, որ Փարիզում բանակցությունների սեղանին դրված գաղափարները կարող են մեղմել իրավիճակը: Ընդ որում պատասխանելոբ առաջընթացի առկայության վերաբերյալ հարցին, պետքարտուղարը դիվանագիտորեն նշել է, որ «ավելի լավ է այն, ինչ կա այսօր, քան այն, ինչ երեկ էր»՝ հավելելով, որ նախարարներն առաջիկայում ինտենսիվ բանակցություններ կվարեն: