Ղրիմում լարված իրավիճակի համատեքստում ԱՄՆ-ը Ատլանտյան օվկիանոսում գտնվող ռազմանավերից մի քանիսն ուղարկել է Միջերկրական ծով:

Թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով հունական www.iefimerida.gr եւ www.onalert.gr կայքերը, գրել է, թե Ատլանտյան օվկիանոսից Միջերկրական ծով են մտել ամերիկյան ռազմանավեր:

Նշվում է, որ հունական Կրետե կղզում խարիսխ է գցել US John Lenthall ռազմանավը, իսկ ամերիկյան հայտնի USS George H.W. Bush ավիակիրը՝ Հունաստանի Փիրե նավահանգստում:

Ավելի վաղ, Միջերկրական ծովում գտնվող ռուսական Saratov  եւ Yamal ռազմանավերն էլ անցել էին Բոսֆորը եւ մտել Սեւ ծով: