«168 ժամ» թերթը գրում է. ««Նախ ամաչում եմ, ինձ վիրավորված եմ զգում, իմ ազգային արժանապատվությունն է վիրավորվում, որովհետեւ սա կողմնորոշման խնդիր չէ, ինքնորոշման խնդիր է»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետութոյւն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի իշխանությունների շտապողականությանը, որը, ինչպես հպարտացել էր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, «հիացնում է Ռուսաստանին»:

«Անդամակցելով այս կառույցին՝ մենք մեր անկախությունն ամբողջությամբ կորցնում ենք, որպես ազգ կորցնում ենք վստահությունը մեր հանդեպ: Ասում են, թե մենք չենք կարող, որ Ռուսաստանը չլինի, մեզնից բան դուրս չի գա: Պատահական չէ, որ Հայաստանի գործարարների մի ստվար զանգվածը, ՀՀԿ կուսակցականների մի մասը, ոչ իշխանականների մի ստվար հատված «շեֆ» ասում են Պուտինին, Սերժ Սարգսյանին չեն շեֆ ասում, Պուտինին են շեֆ ասում: Ներառյալ՝ ոչ իշխանական չորս ուժերից կան մարդիկ, ովքեր «շեֆ» են ասում Պուտինին: Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի համար էլ շեֆը Պուտինն է: Դա կարող է արտահայտվել, կարող է չարտահայտվել, բայց այդպես է՝ միանշանակ է»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում