Ռուսաստանի Պետդումայում «լրագրողների հակառուսական հոդվածները» ցանկանում են հավասարեցնել պետական հանցագործություններին:
Հաղորդվում է, որ «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավոր Եվգենի Ֆեեդորովը օրինագիծ է պատրաստում՝ Ռուսաստանի Վարչական եւ Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ եւ ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու օրենքներ:
«Փոփոխությունների էությունն այն է, որ պետական հանցագործությունների շարքում ընդգրկվում է լրատվամիջոցների աշխատակիցների կողմից լսարանին գիտակցված խաբելը, որն ուղղված է ահաբեկչությանը, անջատականությանը եւ ցեղասպանությանն աջակցելուն», — հայտնել է Ֆեոդորովը, հավելելով, որ «պատասխանատվության տակ են հայտնվելու ոչ թե շարքային լրագրողները, այլեւ՝ հրապարակումը թույլատրած ղեկավարները եւ խմբագիրները»:
Ըստ նրա՝ փաստաթուղթը մշակելու պատճառը ռուսական լրատվամիջոցների հրապարակումներն են, որոնցում հեղինակները «ոչ ճշգրիտ պատմական համեմատություններ եւ մեկնաբանություններ էին կատարել Ռուսաստանում եւ Ուկրաինայում իրադարձությունների վերաբերյալ», հայտնում է«Իզվեստիան»:



























