Բաքվի Լոքաբաթան ավանում գազի զանգվածային թունավորման հետեւանքով զոհվել է մի կին:

Ըստ  ավանի հինգհարկանի չորս շենքերի բնակիչների՝ մարտի 5-ի երեկոյան գազամատակարարումն ընդհատվել էր: Երբ այն միացրել էին, սուր հոտ էր տարածվել:

Ըստ նախնական տվյալների՝  թունավորվել է 80-100 մարդ: Նրանց մեծ մասը առաջին բուժօգնություն ստանալուց հետո ազատ են արձակվել, սակայն ոմանք  հիվանդանոց են տեղափոխվել: Ներկայումս երկու տուժածներ ծանր վիճակում են: Հիվանդանոցում վախճանվել է Լոքաբաթան ավանի  45-ամյա մի բնակչուհի:

Ըստ նախնական վարկածի՝ գազի թունավորման պատճառը գազին բնորոշ հոտ արձակող հատուկ հավելանյութի չարաշահումն է եղել, հայտնում են Ադրբեջանի լրատվամիջոցները: