Նիգերի իշխանությունները Լիբիային են հանձնել պաշտոնանկ արված լիբիացի առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդուն: Այս մասին հաղորդվում է լիբիական կառավարության կայքում տեղադրված հատուկ հայտարարությունում: Ըստ որում, լիբիական իշխանությունները խոստանում են պահպանել կալանավորի բոլոր իրավունքները միջազգային ստանդարտներին համապատասխան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սաադի Քադաֆին փախել էր Լիբիայից 2011-ի սեպտեմբերի կեսերին՝ հոր սպանությունից մեկ ամիս առաջ:

Նիգերի իշխանությունները նրան ապաստան էին հատկացրել՝ «ելնելով հումանիտար նկատառումներից»: Նախորդ տարվա փետրվարին նա տնային կալանքի էր ենթարկվել՝ հոր պաշտոնանկությւոնից հետո երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությունների համար:

Նրան մեղադրում են պետական ունեցվածքը յուրացնելու մեջ: