Ուկրաինական հակամարտության ֆոնին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ամերիկյան կործանիչների թիվը բալթյան երկրներում ավելացնելու որոշում է ընդունել:
Երկրի Սենատում լսումների ժամանակ զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են լեհական ռազմաօդային ուժերի հետ համատեղ զորավարժությունների ակտիվացման եւ բալթյան երկրներում հսկողության համար ՆԱՏՕ-ի կողմից հավելյալ օդանավեր տրամադրելու մասին: Սա նպատակ ունի հանդարտեցնել դաշնակիցներին՝ չսրելով Ուկրաինայի ճգնաժամը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Reuters-ի աղբյուրների տվյալով, ԱՄՆ-ն վեց F-16 Eagle կործանիչ եւ լիցքավորող մեկ KC-135 օդանավ կուղարկի տարածաշրջան՝ «ամերիկյան առաքելության ամրապնդման համար»:
Վաշինգտոնը 4 F-15է տրամադրում Էստոնիայի, Լիտվայի եւ Լատվիայի օդային տարածքը խախտելուն ի պատասխան: Լրացուցիչ օդանավերը Մեծ Բրիտանիայի օդային կայանից կուղարկվեն լիտվական Շյաուլյայ քաղաքի մոտ գտնվող կայան:
Պենտագոնը նաեւ խորհրդակցություններ կանցկացնի Լեհաստանի պաշտպանության նախարարության հետ, որի տարածքում այժմ գտնվում են ամերիկյան կործանիչները:




























