Բիշքեքի Մանաս օդանավակայանից դուրս են բերում ԱՄՆ-ի ավիաբազայի տեխնիկան եւ սարքավորումները, հայտնել է կայանի հրամանատար Ջոն Միլլարդը: Ըստ նրա՝ կայանի անձնակազմն արդեն ավարտել է առաքելությունը:
«Այժմ մենք աշխատում ենք Տարանցիկ փոխադրումների կենտրոնի անշարժ գույքի որոշ օբյեկտներ ղրղըզական կողմի փոխանցելու ուղղությամբ, - ասել է Միլլարդը: - Ենթակառույցները եւ անշարժ գույքի որոշ օբյեկտներ կփոխանցվեն Ղրղըզստանի կառավարությանը: Հատուկ տեխնիկան, ամենայն հավանականությամբ, մեզ հետ կտանենք»:
Մինչեւ հուլիսի 10-ը ամբողջ անձնակազմը կտեղափոխվի մշտական տեղակայման վայր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ղրղըզստանում ԱՄՆ-ի կայանը գործում էր 2001-ի դեկտեմբերից, այն նախատեսված էր Աֆղանստանի տարածքում «Անկործան ազատություն» գործողությանն աջակցելու համար:
2009թ. կայանը վերանվանվել էր Տարանցիկ փոխադրումների կենտրոն:
Ղրղըզստանի գործող իշխանությունները մի քանի ամիս առաջ կայանը փակելու որոշում էին կայացրել: Դրանում տեղակայված զինծառայողների կոալիցիաները մինչեւ հուլիսի 11-ը պարտավոր են հեռանալ:




























