Ոկրաինայի խորհրդարանի պատգամավոր, Ղրիմի թաթարների առաջնորդներից համարվող Մուսթաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իրենց երաշխիքներ է տվել:
Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ Սիմֆերապոլում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ Աբդուլմեջիդ Քըրըմօղլուն ներկայացրել է նախորդ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման մանրամասները:
Նրա խոսքով՝ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայից կարեւոր երաշխիքներ են ստացել: «Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններում որեւէ վտանգի դեպքում Թուրքիան անմիջապես գործի է անցնելու»,-ասել է Մուսթաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուն:




























