Աֆղանստանի կենտրոնական հատվածում առնվազն հինգ աֆղանցի զինվորական զոհվել, 17-ը՝ վիրավորվել են ՆԱՏՕ-ի միջազգային կոնտինգենտի զորքերի ավիահարվածի արդյունքում

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 6-ին կենտրոնական Լոգար նահանգում: Առաջիկայում երկրի կառավարությունը որոշում կկայացնի միջադեպին պաշտոնական արձագանքելու կապակցությամբ: Իրականացվում է հետաքննություն, փոխանցում է Ռոսբալթը՝ վկայակոչելով Associated Press-ը:

Ինչպես նշվում է, եթե զինվորականների մահվան մասին լուրը հաստատվի, դա կարող է բացասաբար անդրադառնալ ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի հրամանատարության եւ տեղական իշխանությունների հարաբերությունների վրա: Նախկինում երկրի նախագահը բազմիցս քննադատել էր միջազգային կոնտինգենտի զինվորականներին՝ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ թույլ տված սխալների համար, որոնք հանգեցնում են խաղաղ բնակիչների մահվան: