ՌԼԴԿ խմբակցության պատգամավոր Միխայիլ Դեգտյարեւը Պետդումայում հայտարարել է, որ պաշտոնական դիմում է ուղարկել զանգավածային հաղորդակցման ու կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովին՝ առաջարկելով հանրաքվեից հետո Ղրիմի կառավարությանը փոխանցել ստացիոնար ու բջջային կապերի կոդեր, ինչպես նաեւ փոստային ինդեքսներ:
«Ռուսական շրջաններն ու երկրի ղեկավարությունն արդեն քաղաքական ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Ղրիմին: Մարտի 30-ին տեղի է ունենալու հանրաքվե, որի արդյունքում կորոշվի Ղրիմի ապագան»,-ասվում է պատգամավորի նամակում:Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























