ԱՄՆ-ում տեղի բնակչուհիներից մեկին ձերբակալել են դանակով փափուկ խաղալիք-արջուկի վրա հարձակվելու համար: Նման անհաջող քայլով Քարլի Մարրան փորձել է վրեժ լուծել իր սիրեկանից՝ դավաճանության համար:
Լրագրողների տվյալներով՝ կոնֆլիկտի ժամանակ կինը «ցավոք, որ դա դու չես» բառերով դանակահարել է խաղալիքը, որը նրան էր նվիրել նախկին սիրեցյալը: Տղամարդը փորձել է վնասազերծել ընկերուհուն ու նրան փակել է լոգարանում, հետո՝ ոստիկանություն կանչել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են կնոջը՝ հարձակման համար:



























