Ամերիկացի գեներալ Ջեֆրի Սինքլերը խոստովանել է, որ իր ենթակայության տակ գտնվող կին զինծառայողի հետ սեռական կապ է ունեցել:

Միաժամանակ նա հերքում է իրեն վերագրվող առավել ծանր հանցագործությունը: Խոսքը ենթակայի նկատմամբ սեռական բռնության մասին է, որը, ըստ դատախազության, երկու անգամ պատահել է Աֆղանստանում Սինքլերի եւ նրա ստորաբաժանման ծառայության ընթացքում:

51-ամյա գեներալի խոսքով՝ ինքը պատրաստ է ընդունել միայն ինտիմ հարաբերությունների փաստը, բայց պնդում է, որ դրանք կամավոր են եղել: Սինքլերը նաեւ խոստովանում է սպային ոչ հարիր վարքը՝ պոռնկագրական նյութեր պահելը, եւս մեկ ենթակայի հասցեին սեռական բնույթի արտահայտությունները, երրորդից վերջինից մերկ լուսանկարները խլելը:

Մեղադրող կողմը պնդում է, որ Սինքլերը ծառայողական դիրքն օգտագործել է կապիտանի կոչում ունեցող ենթակային հարաբերությունները խզել թույլ չտալու համար, նաեւ սպառնացել է սպանել նրա ընտանիքին, եթե ինչ-որ մեկին պատմի իրենց հարաբերությունների մասին, որոնք շարունակվել են երեք տարի:

Փաստաբանները նշում են, որ սեռական բռնության մասին գործով  իրենց մեղադրյալին սպառնում է ցմահ ազատազրկման  դատավճիռ, իսկ մյուս հոդվածներով նրա պատիժն, ամենայն հավանականությամբ, կլինի տուգանքը եւ կոչումն իջեցնելը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով  Reuters-ը: