Մոսկվայում բանկի կողոպուտը չի հաջողվել, քանի որ հանցագործը կոտրել է բանալին հենց կողպեքի մեջ:

Հաղորդվում է, որ դիմակավորված երկու կողոպտիչներ մտել են ռուսական մարաքաղաքի բանկերից մեկը՝ երեկոյան ժամը 20-ի սահմաններում: Հրացան հիշոցնող առարկայով աշխատակցուհիներին սպառնալով՝ նրանք խլել են դրամարկղի բանալին:

Կանանց զուգարանում փակելով՝ նրանք փորձել են բացել դրամարկղը, սակայն կոտրել են բանալին: Դրանից հետո նրանք ստիպված են եղել դեպքի վայրից հեռանալ առանց գողոնի:

Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը որոնում է հարձակում գործողներին, փոխանցում է «Ինտերֆաքսը»: