Մոսկվայում բացահայտվել են միգրացիոն օրենսդրության խախտման փաստեր:

Ինչպես հաղորդվում է, մոսկովյան իրավապահները միջոցառումներ են անցկացրել՝ ուղղված ապօրինի ներգաղթին հակազդելուն ու ժամանակավոր գրանցման նորմերը խախտած բանակարանները հայտնաբերելուն:

Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայության տվյալներով՝ ինը օպերատիվ-որոնողական խմբերի աշխատանքների արդյունքում ստուգվել է 481 բնակարան, որոնցից 25-ը վարձով են տրվում: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»:

Ոստիկանության տարածքային բաժանմունք է տեղափոխվել  57 մարդ: Ստուգվել է նրանց հաշվառումը, անցկացվել է դակտիլոսկոպիա: