Ֆրանսիայում նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի մասնակցությամբ նոր սկանդալ է հասունացել: Մամուլում են հայտնվել նախագահի որոշ մասնավոր խոսակցությունների գաղտնազերծումները: Հրապարակված տվյալներից հետեւում է, որ նախկին նախագահը անբարեհաճ արտահայտություններ է թույլ տվել որոշ նախագահների հասցեներին:
Լրագրողների տրամադրության տակ են հայտնվել նախագահի հազար ժամ տեւող բանակցությունները: Լրատվամիջոցները նշում են, որ, հնարավոր է առաջիկայում նոր մանրամասներ հրապարակվեն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով AFP-ն:
Ինքը Սարկոզին ստեղծված իրավիճակը որակել է որպես «զազրելի ու անընդունելի», ինչպես նաեւ դավաճանության մեջ է մեղադրել իր նախկին խորհրդական Պատրիկ Բիսսոնին:




























