Ռուսաստանցի տիեզերգնացները ստացել են աստղի լուսանկար, որը պայթել է 12 մլրդ տարի առաջ: «Մաստեր» ցանցի աստղադիտակը, որը տեղադրված է Ռուսաստանի Տունկինսկիյ դաշտավայրում, մարտի չորսին գրանցել աստղի պայթյունի արձագանքը:
Օբյեկտի տեսանելի աստղային մեծությունը մոտ քսան հազար անգամ փոքր է անզեն աչքով տեսանելի ամենաթույլ աստղից, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Իրկուտսկի պետական համալսարանի մամուլի ծառայությունը:
Համալսարանի աստղադիտարանի տնօրեն Սերգեյ Յազեւը նշել է, որ աստղադիտակն աշխարհում առաջինն է, որը գրանցել է հեռավոր տիեզերական պայթյունի թույլ լույսը:




























