ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից Ղրիմում հատուկ բանագնաց նշանակված Ռոբերտ Սերրին անվտանգությունից ելնելով շտապ լքել է Սիմֆերոպոլը։

Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ Ղրիմ գործուղված ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ռոբերտ Սերրին ճնշումների եւ հարձակումների է ենթարկվել Սիմֆերոպոլում եւ իր անվտանգությունից ելնելով մարտի 5-ի ուշ երեկոյան օդանավով մեկնել Ստամբուլ։

Ավելի վաղ, Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական վարչությունը հայտարարություն էր տարածել, որ ՄԱԿ-ի բանագնացի մեքենան  Սիմֆերոպոլում արգելափակել են անհայտ, զինված եւ համազգեստավոր անձինք եւ ասել, թե իրենց հրամայված է նրան տանել օդանավակայան։