Բարձր դասարանցին, որը տառապում է ցրված սկերոզից, իր հիվանդությունը վերածել է առաջվելության՝ նա դարձել է դպրոցի լավագույն վազորդուհին, քանի որ ցավ չի զգում:

18-ամյա Քայլիի մոտ հիվանդությունը ախտորոշվել է երեք տարի առաջ, սակայն այն ոչ միայն չի վախեցրել աղջկան, այլեւ ստիպել է ձգտել ավելիին: Արդյունքում՝ նա դարձել է ամենաարագավազ վազորդն իր տարեկիցների շրջանում:

Հիվանդության պատճառով Քայլիի ոտքերից նյարդային ազդակները գլխուղեղին չեն հասնում, իսկ դա նշանակում է, որ նա չի կարող ցավ զգալ: Դրա շնորհիվ նա կարողանում է պահպանել արագ տեմպը:

Վազելու ընթացքում նրա ոտքերը թմրում են եւ եթե նա շեղվում է ռիթմից, ընկնում է: Այս մասին հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով New York Times-ը: