Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն «այսքան փափուկ» չէր պատասխանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Սարգսյանին, եթե նա չլիներ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Այս մասին այսօր` մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Արամ Սարգսյանի հայտարարությանը, թե իշխանությունները Պուտինին «շեֆ» են ասում:
«Ես իմ կյանքում շեֆ ասել եմ մենակ իմ հորը, որը կենդանի չէ հիմա: Արամ Սարգսյանի ասածին չեմ պատասխանում, որովետեւ Վազգեն Սարգսյանի եզբայրն է: Եթե ուրիշը լիներ, այսքան փափուկ չէի խոսի»,- նշեց «ՀՀԿ» խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը «168ժամ» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, իշխանականների մի ստվար հատված «շեֆ» ասում են Պուտինին: «Սերժ Սարգսյանին չեն շեֆ ասում, Պուտինին են շեֆ ասում: Ներառյալ՝ ոչ իշխանական չորս ուժերից կան մարդիկ, ովքեր «շեֆ» են ասում Պուտինին: Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի համար էլ շեֆը Պուտինն է»,- ասել էր նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























