Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չմեկնաբանեց, թե ինչու իրենց կուսակցությունը չի արձագանքում Ադրբեջանի` Մամիկոն Խոջոյանի նկատմամբ կիրառված բռնություններին եւ խոշտանգումներին:
«ՀՀԿ-ն երբեք չի մեկնաբանում, երբեմն հակադարձում ենք միայն: Մենք ընդամենը աշխատում ենք, աղաղակող կուսակցություն չենք եւ երբեք էլ կոմունիստական բաներ չենք ասում»,- այս մասին այսօր` մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի «լղոզված» պատասխան տվեց Գալուստ Սահակյանը, երբ լրագրողները հետաքրքրվեցին` ինչու Հանրապետական կուսակցությունը ոչ մի կերպ չի արձագանքում Մամիկոն Խոջոյանի դեպքին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին: Մարտի 4-ին Մամիկոն Խոջոյանը վերադարձվել էր Հայաստան: Նրա վրա առկա են բազմաթիվ կապտուկներ, հրազենային վնասվածք:




























