Սեւանում ձկնաբուծության ծրագրի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարութան այսօրվա նիստի ժամանակ: Խորհրդում ներառված կլինեն նաեւ գյուղատնտեսության ու բնապահպանության նախարարներ Սերգո Կարապետյանն ու Արամ Հարությունյանը, ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆրայանը, արդարադատության առաջին փոխնախարր Արամ Օրբելյանը, էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Սեւանա լճում ձկնաբուծության ծրագիրը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության ձեւաչափով: Ծրագրին անհրաժեշտ ներդրումների ծավալը կազմում է  66 մլրդ դրամ: Արտադրանքի 75 տոկոսը ծրագրվում է արտահանել: Նախատեսվում է տարեկան ձկնարտադրությունը հասցնել մինչեւ 50 հազար տոննայի: