Սեւաստոպոլը չի մասնակցի Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների քվեարկությանը: Այս մասին վետերանների հետ հանդիպմանը հայտնել է քաղաքի կենսագործունեության ապահովման վարչության պետ Ալեքսեյ Չալին՝ հավելելով, որ այդ ընտրությունները ոչ լեգիտիմ իշխանություններն են նշանակել, հայտնում է ForPost-ը:
Հիշեցնենք, Չալին քաղաքի նոր ղեկավար էր հայտարարվել փետրվարի 213-ի հանրահավաքում, որին մասնակցում էին ուկրաինական նոր իշխանությունների հակառակորդները:
Նա արդեն մի քանի կտրուկ հայտարարություններ է արել եւ հրաժարվել էր ենթարկվել ՆԳ նախարար Արսեն Ավակովի՝ «Բերկուտի» ստորաբաժանումը ցրելու հրահանգին: Նաեւ կարգադրել էր քաղաքային դատախազություն ստեղծել, ինչը Ուկրաինայի գլխավոր դատախազությունն անօրինական էր համարել:



























