Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, թե կանայք կարող են ավելի նկատելի դեր ունենալ եկեղեցում որոշումներ կայացնելիս:

Պապը հայտնել է, թե չի բացառում կաթոլիկ եկեղեցում կանանց  դերի  զգալի փոփոխությունները, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Վատիկանի որոշ փորձագետներ առաջ են քաշում կանանց Վատիկանի վարչական կառույցների ղեկավար պաշտոններում նշանակելու հնարավորությունը: Սակայն Հռոմի պապն ավելի մեծ փոփոխություններ է նախատեսում:

Միաժամանակ Հռոմի պապը սպասվող փոփոխություններն անվանել է ավելի շուտ «ֆունկցիոնալ առաջխաղացում», որը «շատ հեռուն չի գնա»: