Ռուսաստանի նախկին ՊՆախարար Անատոլի Սերդյուկովը համաներման է արժանացել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Որոշումը կայացվել է Ռուսաստանի ՔԿ ԳՎ կողմից դեռեւս փետրվարի 21-ին՝ համաներման հիման վրա, որը հայտարարվել է Ռուսաստանի Սահմանադրության քսանամյակի կապակցությամբ, հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով քննությանը մոտ աղբյուրը:
Այսպիսով՝ աղբյուրը ընդգծել է, որ «Սերդյուկովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ոչ ռեաբիլիտացիոն հիմնավորման վրա հիմնվելով»:
Իր հերթին նրա փաստաբանները առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը:



























