Vimpelcom հեռահաղորդակցման հոլդինգի կորուստները 2013- չորրորդ եռամսյակի արդյունքում կազմել են 2,66 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է ընկերության զեկույցում: Ամբողջ 2013-ի կորուստը գնահատվում է 1,4 մլրդ դոլար:
Ինչպես հաղորդվում է, վերլուծաբանները ակնկալում էին, որ եռամսյակի արդյունքում ընկերությունը կստանար 437 մլն դոլարի եկամուտ:
Ընկերությունը կորուստները բացատրել է Ուկրաինայում ու Կանադայում 2,9 մլրդ դոլար արժողութամբ ակտիվների արժեզրկմամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է տնտեսական իրավիճակի վատացմամբ, փոխանցում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:



























