Ոըկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Եվրոպական խորհրդարանում կոչ է արել ռուսական ղեկավարությանը դուրս բերել զորքերին Ուկրաինայից ու պահպանել միջազգային համաձայնագիրը:

«Մենք ռուսաստանցի նախագահին ու կառավարությանը կոչ ենք անում դուրս բերել զորքն ու պահպանել Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ միջազգային համաձայնագիրը»,-ասել է Յացենյուկը Բրյուսելում« փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Ինչպես նշվում է, ուկրաինացի վարչապետը ներկաներին վստահեցրել է, որ ուկրաինական կողմը հավատարիմ է իրավիճակի խաղաղ կարգավորմանը:

«Մենք պետք է շտապ կերպով լուծենք այդ խնդիրը ու պատրաստ ենք որոշումը գտնել ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի ու ուկրաինացիների մասնակցությամբ: Սա միայն Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամ չէ, դա նաեւ Եվոպայի ճգնաժամն է: Մենք հավատարիմ ենք մնում իրավիճակի քաղաքական լուծմանը»,-հայտարարել է նա: