Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցների նոր գաղտնալսում է հայտնվել, որում վարչապետը խախտում է արդարադատության մասին օրենըք եւ անձամբ հրահանգում դատավորների եւ դատախազների նշանակումները։
Ինտերնետում հայտնված գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրություններից մեկում խոսում է Արդարադատության արդեն նախկին նախարար Սադուլլահ Էրգինի հետ՝ հրահանգելով այնպես անել, որ վճռաբեկի նախագահ ընտրվի իր ցանկալի անձը։
Մեկ այլ գաղտնալսված հեռախոսազրույցում Թուրքիայի վարչապետը արդեն «Մեծ կաշառք» գործողությունից հետո հրահանգում է նախարարների որդիների եւ իր շրջապատի գործարարների դեմ գործեր բացած դատախազներին հեռացնել եւ նշանակել 4 նոր դատախազների։
Նշենք, որ ավելի վաղ ինտերնետում էին հայտնվել Էրդողանի եւ Haberturk-ի սեփականատիրոջ միջեւ հեռախոսազրույցները, որում Էրդողանը հրահանգում էր, թե ինչ գրել թերթում, ինչպես նաեւ Էրդողանի եւ որդու՝ միլիոնավոր դոլարները թաքցնելու մասին հեռախոսազրույցների ձայնագրությունները։




























