Մանկական տարիքում «Բարբի» տիկնիկներով խաղալն էականորեն սահմանափակում է աղջիկների հետագա մասնագիտության ընտրությունը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները: Նրանց հետազոտությանը մասնակցել են 4-7 տարեկան մի քանի աղջիկներ:
Հետեւելով նրանց, ինչպես նաեւ անցկացնելով հարցումներ, գիտնականներին հաջողվել է պարզել, որ «Բարբի» տիկնիկներով խաղացող աղջիկները վստահ են եղել, որ իրենք կարիերա անելու ավելի քիչ ընտրություն ունեն, քան տղաները, հաղորդում է Gazeta.ru-ն:
Միաժամանակ, այն աղջիկները, որոնք խաղացել են ոչ թե «Բարբի» տիկնիկներով, այլ «Միսթր Կարտոֆիլի գլուխ»-ով, ավելի վստահ են եղել իրենց աշխատանքային հնարավորությունների բազմազանության հարցում:



























