Թիթեռների գունավորման համար մեկ գեն է պատասխանատու, պարզել են ամերիկացի գիտնականները: Ավելի վաղ ընդունված էր համարել, որ դրա համար գեների մի ամբողջ խումբ է պատասխանատու, որը մոտ է գտնվում միեւնույն կամ հարազատ գեների կրկնությունների քրոմոսոմին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Նոր եզրակացությունների գիտնականները հանգել են հետազոտության ընթացքում, որի շրջանակներում ուսումնասիրել են Papilio polytes թիթեռների: Նրանց հաջողվել է հաստատել, թե միջատների սեռական տարբերությունների համար պատասխանատու որ գենն ունի երկրորդ գործառույթ, ինչը պատասխանատու է նրանց թեւերի գունավորման համար: